ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մեսին նոր ռեկորդ է սահմանել

Մեսին նոր ռեկորդ է սահմանել
07.10.2019 | 14:16

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին հերթական ռեկորդն է սահմանել: Նա 21-րդ դարում դեռևս միակ ֆուտբոլիստն է, որ 16 մրցաշրջան շարունակ գոլ է խփում իսպանական Լա լիգայում: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ` «Նոու Կամպ» մարզադաշտում, հյուրընկալելով «Սևիլիա»-ին, հաղթեց 4:0 հաշվով: Մեսին ևս աչքի ընկավ այս խաղում:

Դիտվել է՝ 2578

Մեկնաբանություններ